|
Փոխարժեքներ
12 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.96 |
| EUR | ⚊ | € 434.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9961 |
| GBP | ⚊ | £ 501.42 |
| GEL | ⚊ | ₾ 137.67 |
Այսօր Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ՀՅ Դաշնակցությունն ընտրական ցուցակ է ներկայացրել ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Ցուցակը գլխավորում է նախօրեին ԱՀ նախագահի թեկնածու առաջադրված Դավիթ Իշխանյանը: Ցանկի երկրորդ համարը Արթուր Մոսիյանն է, երրորդը՝ Վահրամ Բալայանը: ՀՅԴ ընտրական ցուցակի չորրորդ համարը ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհի Արմինե Հարությունյանն է: Ընտրական ցանկում ընդգրկված է 33 թեկնածու:
Փետրվարի 13-ին Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի դահլիճում հանդիպել են ցանկում ընդգրկված թեկնածուները, որի ընթացքում խոսվել է քարոզչության ընթացքում կիրառվելիք մարտավարության մասին:
ՀՅԴ ընտրական ցուցակում ներառված են թեկնածուներ Արցախի բոլոր շրջաններից:
Հաջորդիվ կներկայացնենք ՀՅԴ ամբողջական ընտրական ցուցակը: