Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՀՅԴ-ն մայիսի 5-ին կայանալիք` Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ է ներկայացրել 65 հոգուց բաղկացած համամասնական իր ցուցակը:
Yerkir.am-ին հայտնի են դարձել ցուցակի առաջին 10 անունները: Այսպիսով` ցուցակը գլխավորում է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Երկրորդ հորիզոնականում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանն է:
Երրորդ տեղը զբաղեցնում է ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:
4. Բեջանյան Ալեսյա` ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության անդամ, Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվականի մեկնաբան
5. Եղիազարյան Արթուր` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցեչի նախարարության վերլուծության և մոնիթորինգի վարչություն, մոնիթորինգի բաժնի պետ- վարչության պետի տեղակալ
6. Ղազարյան Արթուր` Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի դասախոս
7. Հովհաննես Սարգսյան` ԱԺ ՀՅԴ ֆրակցիայի փորձագետ
8. Մարգարիտա Խոստեղյան` չի աշխատում
9. Արամ Նազարյան` ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի բաժնի վարիչ
10. Լեւոն Գաբրիելյան` չի աշխատում