Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարի բուհերում անվճար տեղերի քանակը 1641-ն է, իսկ վճարովի տեղերինը` 18 000. լրագրողների հետ զրույցում հայտնեց ԳԹԿ տնօրեն Արա Իսպիրյանը:
Նա նշեց, որ այս տարի ընդունելության առաջին փուլում ունենք 9737 դիմորդ: Ըստ Իսպիրյանի` կլինեն բաժիններ, որտեղ դրական գնահատական ստանալու դեպքում կարելի է առանց մրցույթի ընդունվել, սակայն կլինեն ֆակուլտետներ, որտեղ մրցույթ կլինի: Իսկ թե կլինե՞ն ֆակուլտետներ, որտեղ առհասարակ դիմորդ չի լինի, պարզ կլինի միայն հունիսի 1-ից հետո:
«Բացի այդ` այս տարի 12-րդ դասարանցիների թիվը 20 000 է, իսկ 9-րդ դասարանն ավարտում է 29 690 աշակերտ: Այս տարի «Հայոց լեզու» առարկայից աշակերտները քննություն կհանձնեն` փոխադրություն գրելով, իսկ մաթեմատիկան և բնագիտական առարկաները թեստային տարբերակով կլինեն»,- ասաց Իսպիրյանը:
Նա նշեց նաև, որ անցած տարի ԳԹԿ-ն 61 բողոք-դիմում էր ստացել, որոնցում բովանդակային ոչ մի բողոք չէր եղել, բողոքների 70 տոկոսը զուտ խնդրանքներ էին: «Անցած տարվա քննությունները բացառիկ էին նրանով, որ ոչ մի բովանդակային բողոք չունեցանք, միայն խնդրանքներ էինք ստանում, որպեսզի, օրինակ, թույլատրեն իրենց երեխային քննություն հանձնել հետո, քանի որ գրանցված օրն աշակերտը հիվանդ է եղել»,- ասաց Իսպիրյանը: