|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վրաստանում ձերբակալվել է 7 մարդ, որոնք փորձել են նորածնի վաճառել. ըստ Yerkir.am-ի այս մասին հայտնում է apsny.ge-ն՝ Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության հայտարարությանը հղումով:
Ձերբակալվածների թվում են նաև երեխայի մայրն ու 2 բժիշկ. վերջիններիցս մեկը նախկինում դատվածություն է ունեցել նմանատիպ հանցագործություն կատարելու համար:
Ըստ քննչական արձանագրության՝ ձերբակալվածները պլանավորել էին վաճառել երեխային ու ստացված գումարը բաժանել միմյանց միջև:
Երեխային գնելու համար պոտենցիալ գնորդ է եղել, ով համաձայնել է վճարել 13.000 ԱՄՆ դոլար:
Վրացական քրեական օրենսգրքի 143-1 հոդվածի 3-րդ մասով, այն է՝ մարդկանց թրաֆիքինգ, անչափահասի նկատմամբ ապօրինի գործողություններ՝ նախնական համաձայնությամբ՝ կատարված մի խումբ անձանց կողմից, ձերբակալվածներին սպառնում է 14-17 տարվա ազատազրկում: