| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ փետրվարի 6–ի ելույթն ԱԺ–ում գրել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։ Այս մասին գրում է hraparak.am-ը։
«Երեկ Նիկոլ Փաշինյանի՝ գրավոր խոսելու հանգամանքը շատերին է զարմացրել։ Նա, որպես կանոն, թղթից չի խոսում, սակայն ԱԺ երեկվա արտահերթ նիստում ելույթը կարդում էր թղթից։ Մենք հետաքրքրվեցինք եւ պարզեցինք, որ ելույթի իրավական մասը գրել է Սահմանադրական դատարանի՝ իր «սրտի դատավոր» Վահե Գրիգորյանը:
Ավելին՝ ելույթի սկզբնական մասում, կարելի է ասել, հենց Վահե Գրիգորյանի հայտնի նամակի ուղղակի մեջբերումն էր, երկրորդ հատվածում անդրադարձ էր կատարվում ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի դեմ քրեական գործին, որն, ըստ էության, մտել է փակուղի եւ նախաքննության մարմինը դրա լուծումը չի տեսնում, իսկ վերջին հատվածն ուղղակի սպառնալիք էր՝ ուղղված Սահմանադրական դատարանի գործող անդամներին և անգամ իրավական ճանապարհով հակասահմանադրական հանրաքվեն վիճարկողներին:
Ըստ մեր աղբյուրի, Վահե Գրիգորյանի գրած տեքստին Փաշինյանը ավելացրել է միայն մի քանի իրեն բնորոշ արտահայտություններ, օրինակ՝ «շնաբարո դուրսպրծուկների վնգստոց», «շնագայլերի ոհմակ»: Այսպես ասած՝ «տեղայնացրել» է Գրիգորյանի գրած իրավական անհեթեթությունը՝ դրան հաղորդելով փաշինյանական բառապաշարը»,– գրում է կայքը։