կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-06 14:19
Իրավական

ԱԱԾ-ի ԵՊԲՀ-ում բացահայտած, բայց չհրապարակած «չարաշահման» ենթադրյալ գումարի չափը կազմում է 149 270. Դանիելյան

ԱԱԾ-ի ԵՊԲՀ-ում բացահայտած, բայց չհրապարակած «չարաշահման» ենթադրյալ գումարի չափը կազմում է 149 270. Դանիելյան

Գրեթե մոտենում ենք կատարելությանը: 149.270 ՀՀ դրամի ենթադրյալ «չարաշահման» դեպք տարեկան 13 միլիարդ շրջանառություն ունեցող հաստատությունում: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը:

Նա գրել է. «Հարգելի գործընկերներ, Ազգային անվտանգության ծառայության տարածած հայտարարությունում առկա է բացթողում, միգուցե, ոչ միտումնավոր: Նշեմ, որ «չարաշահման» ենթադրյալ գումարի չափը կազմում է ուղիղ 149 270 դրամ ՀՀ դրամ:

Որպես հիշեցում, ասենք, որ տարեկան 13 միլիարդ դրամ շրջանառություն ունեցող հաստատությունում 149.270 ՀՀ դրամի բացթողումը, իհարկե, ընդունելի չէ, այնուամենայնիվ, փաստենք, որ նման ցուցանիշը մոտ է կատարելությանը:

Ուսումնասիրելով ԱԱԾ երբևէ եղած այլ հայտարարությունները՝ նկատեցինք, որ եզակի դեպք էր, երբ ենթադրյալ չարաշահված գումարը նշված չէր հայտարարության մեջ:

Հ.Գ. Ի դեպ, դեռ այս 149,270 ՀՀ դրամի մասով էլ պատրաստվում ենք վիճարկել»: