|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հունվարի 30-ից փետրվարի 5-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է մեկ երկրաշարժ։
Հունվարի 30-ին Հայաստանում՝ Սպիտակ քաղաքից 10 կմ հարավ-արևելք 2-3 բալ ուժգնությամբ։
Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ՝
• Հունվարի 28-ին Թուրքիայում՝ Սարիղամիշ քաղաքից 20 կմ հարավ-արևելք 4 բալ ուժգնությամբ։
• Փետրվարի 1-ին Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք և Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում՝ Ղազախ քաղաքից 9 կմ հարավ-արևմուտք 3 բալ ուժգնությամբ։
• Փետրվարի 3-ին Ադրբեջանում՝ Թովուզ քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք 4 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս. փետրվարի 5-ին 6.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Ճավա կղզում, Սուրաբայա քաղաքից 134 կմ դեպի հյուսիս: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: