|
Փոխարժեքներ
06 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.48 |
| EUR | ⚊ | € 440.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7307 |
| GBP | ⚊ | £ 500.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.4 |
Ղազախստանի սեյսմիկ կայանների ցանցը օգոստոսի 2-ին ժամը 23:15-ին 5,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցել Արեւելյան Ղազախստանի շրջանում։
Այս մասին հայտնում են հանրապետության ԱԻՆ լրատվական ծառայությունից։
«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ալմաթիից 859 կմ հյուսիս-արևելք՝ Ղազախստանի տարածքում (Արևելյան Ղազախստանի շրջան): Երկրաշարժի էներգետիկ դասը 12.6 է։ Մագնիտուդը՝ 5,8 միավոր»,- ասված է հաղորդագրության մեջ։
Սեյսմոլոգների տվյալներով՝ Ուստ-Կամենոգորսկում երկրաշարժը զգացվել է երկու-երեք բալ ուժգնությամբ։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։