կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-06 10:35
Հասարակություն

Նախորդ շաբաթ ՀՀ-ի և Արցախի տարածքում գրանցվել է 2-3 բալ և ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ

Նախորդ շաբաթ ՀՀ-ի և Արցախի տարածքում գրանցվել է 2-3 բալ և ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ

2021թ ապրիլի 29-ից մայիսի 5-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում գրանցվել է 2-3 բալ և ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:

·  Մայիսի 1-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Աշոցք գյուղից 12 կմ հյուսիս-արևմուտք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

·  Մայիսի 1-ին Հայաստանում՝ Մարտունի քաղաքից 19 կմ հարավ-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Վայոց Ձորի մարզի Աղնջաձոր, Արտաբույնք, Թառաթումբ, Հորս, Սալի և Քարագլուխ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

·  Մայիսի 3-ին Հայաստանում՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

· Մայիսի 5-ին Հայաստանում՝ Ելփին գյուղից 5 կմ հարավ-արևմուտք՝ 3 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Արարատի մարզի Զանգակատուն, Տիգրանաշեն և Պարույր Սևակ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ և 7 կմ հյուսիս-արևմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ, որը զգացվել ՝ Արարատի մարզի Զանգակատուն և Լանջառ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 8 երկրաշարժ՝

· Ապրիլի 29-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 19 կմ հարավ-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ և Վրաստանում՝ Թելավի քաղաքից 14 կմ հյուսիս-արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

· Մայիսի 3-ին Թուրքիայում՝ Ալաշկերտ քաղաքից 25 կմ հյուսիս-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ և 24 կմ հյուսիս-արևմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ, իսկ Ադրբեջանում՝ Ղազախ քաղաքից 18 կմ հյուսիս-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ։

· Մայիսի 4-ին Ադրբեջանում՝ Ղազախ քաղաքից 17 կմ հյուսիս-արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ և 14 կմ հյուսիս-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ, իսկ Թուրքիայում՝ Վան քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 1 երկրաշարժ: Մայիսի 1-ին 6.8 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Ճապոնիայի Սենդայ քաղաքից 71 կմ դեպի արևելք: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: