Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մայիսի 8-ից 14-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 3 բալ և ավել ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ։ Այս մասին հայտնում է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»-ը:
Մայիսի 10-ին ՀՀ-ում՝ Դաստակերտ քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, 3-4 բալ ուժգնությամբ։ Մայիսի 12-ին ԱՀ-ում՝ Քարվաճառ քաղաքից 16 կմ հարավ-արևելք, 2-3 բալ ուժգնությամբ։
Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավել ուժգնությամբ 7 երկրաշարժ՝ Մայիսի 8-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 37 կմ հյուսիս-արևելք, 4-5 բալ ուժգնությամբ և Իրանում՝ Թավրիզ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք, 4 բալ ուժգնությամբ։
Մայիսի 10-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 29 կմ հյուսիս-արևմուտք, 3 բալ ուժգնությամբ։
Մայիսի 11-ին Թուրքիայում՝ Հորասան քաղաքից 24 կմ հարավ, 4 բալ ուժգնությամբ և 21 կմ հարավ 3 բալ ուժգնությամբ, իսկ Իրանում՝ Ահար քաղաքից 17 կմ արևմուտք,3-4 բալ ուժգնությամբ։
Մայիսի 14-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 29 կմ հարավ-արևելք, 4 բալ ուժգնությամբ։ Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է երեք երկրաշարժ:
Մայիսի 9-ին 6.1 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի Կյուսյու կղզու հարավային ափամերձ տարածքում` Միյաձակի քաղաքից 21 կմ դեպի արևելք:
Մայիսի 12-ին Պանամա-Կոստա Ռիկա սահմանային գոտում` Պանամայի Չիրիկի նահանգի Դավիդ քաղաքից 48 կմ դեպի հյուսիս-արևմուտք գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 6.1 մագնիտուդ: Երկրաշարժի հետևանքով տուժել է 5 մարդ:
Մայիսի 14-ին Պապուա Նոր Գվինեայի Կոկոպո քաղաքից 47 կմ դեպի հյուսիս-արևելք տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ: