|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Կառավարությունը նպատակ է հետապնդում հեռուստատեսությունների միջեւ ապահովել հավասար մրցակցային դաշտ, եւ դա անելու համար անհրաժշտություն է առաջացել սահմանափակել գովազդի հեռարձակումը ուղղակիորեն պետական բյուջեից սնվող Հանրային հեռուստաընկերության եթերով:
Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց ««Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և ««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Ըստ նախագծի` Հանրային հեռուստաընկերության եթերում գովազդն այսուհետեւ պետք է արգելվի, բացառությամբ սոցիալական գովազդի: Կթույլատրվի նաեւ հեռարձակել գովազդ` մշակութային եւ սպորտային հաղորդումների հովանավորների անունները նշելու միջոցով:
«Այլ տիպի գովազդների հեռարձակումը Հանրային հեռուստաընկերությամբ կարգելվի, որովհետեւ ինքնին նաեւ գովազդը հանրային հեռուստաընկերություններին բնորոշ չէ, եւ միջազգային պրակտիկայում այս կարգն է գործում»,- նշեց նախագիծը ներկայացնող` ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Նա հայտնեց նաեւ, որ այս սահմանափակումները չեն տարածվի Հանրային հեռուստաընկերության արբանյակային հեռարձակման վրա, ինչպես նաեւ միջազգային տարբեր մշակութային եւ սպորտային հաղորդումների վերահեռարձակումների վրա, որոնց ժամանակ այդ գովազդատուների հիշատակումը պարտադիր է: Նման պրակտիկան, նշեց Հրայր Թովմասյանը, եւս օգտագործվում է: