|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՍԴ դատավորների նկատմամբ ճնշումները հետեւողականորեն շարունակվում են:
«Փաստի» աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանության ներկայացուցիչներին հրահանգված է միջնորդներ գտնել ՍԴ դատավորների հետ հանդիպելու եւ «բացատրական զրույցներ» ունենալու համար:
Մեր աղբյուրները պնդում են, որ մասնավորաբար նախորդ շաբաթվա վերջին նման հանդիպում է տեղի ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանի միջեւ:
Ըստ մեր աղբյուրների, Միրզոյանը «բարեկամաբար» հորդորել է ՍԴ դատավոր Թոխյանին դիմում գրել եւ օգտվել վաղաժամ կենսաթոշակի օրենքից՝ խոստանալով Թոխյանի տղաներին լավ աշխատավարձով պաշտոնների տեղավորել:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, Ֆելիքս Թոխյանի հարազատ եղբայրը՝ Մարատ Թոխյանը, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ է, եւ հենց նա էլ կատարել է Արարատ Միրզոյան-Ֆելիքս Թոխյան հանդիպման միջնորդի դերը:
Տեղեկությունը փորձեցինք ճշտել ԱԺ-ից եւ զանգահարեցինք ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյանին:
Վերջինս միայն ասաց. «Նման որեւէ հանդիպման մասին ես տեղեկություն չունեմ»: