|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Փետրվարի 23-ին՝ ժամը 13:30-ին, տեղի կունենա Բուն Բարեկենդանի տոնախմբությանը, որը շքերթով կմեկնարկի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու մոտից։
Yerkir.am-ը Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից տեղեկացել է, որ մասնակիցները դիմակներով, երգուպարով, դհոլ-զուռնայով, հեքիաթի հերոսների ուղեկցությամբ, Մեսրոպ Մաշտոցի պողոտայի ամեն խաչմերուկում տոնական շուրջպար բռնելով, կքայլեն դեպի Ազատության հրապարակ: Այստեղ սպասվում է մեծ տոնախմբություն, որն Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները կազմակերպել են Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Տոնախմբության շրջանակներում տեղի կունենան՝ թատերական ներկայացումներ, ազգագրական երգուպար, ծիսական ուտեստներ, ձեռագործ աշխատանքների ցուցադրություն-վաճառք, ազգային խաղերի մրցումներ և այլն: