կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-28 17:30
Քաղաքական

Արծվիկ Մինասյանը մեկնաբանել է Արման Բաբաջանյանի հրապարակած լուսանկարը

Արծվիկ Մինասյանը մեկնաբանել է Արման Բաբաջանյանի հրապարակած լուսանկարը

Նախ ասեմ, որ մենք հայց են ներկայացրել Արման Բաբաջանյանի դեմ, վաղը չէ մյուս օրը ասուլիս ենք հրավիրելու այդ թեմայով: Ինչ վերաբերում է նկարին, ապա ասեմ, որ նկարը, ինչպես որ արդեն բազմիցս պարզաբանումներ է տրվել, անհաջող ստոպ-կադրի արդյունք է և դա հետևանք էր իմ ու վարչապետ Փաշինյանի երկխոսության. այս մասին, ըստ Yerkir.am-ի, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով օրեր առաջ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի այն գրառմանը, որտեղ հրապարակել էր ՀՅԴ ներկայացուցչի լուսանկարը՝ վերագրելով այն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին:

«Իսկ երկխոսությունը հետևյալն էր. երբ երդման ավարտից հետո ես հայտարարեցի՝ «առաջ Աստված», նախագահն ասաց՝ շատ լավն էր և երբ արդեն վարչապետն էր շնորհավորում, ասեց, որ այնքան լավն էր, որ կարո՞ղ է տեքստը փոխենք: Եվ որպեսզի այդ ծիծաղը չարտահայտվեր տեսախցիկների առջև՝ գլուխս թեքեցի և ստացվեց անհաջող կադր: Եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ չկա ոչ մի նման վարքագիծ, որը փորձում են իրենց քաղաքական գործիչ համարող անձիք մեկնաբանել», - նշեց Մինասյանը՝ հավելելով, որ գլուխ խոնարհելը առաքելության նշան է, բայց որպես կանոն, ինքը գլուխ է խոնարհում հուշարձանի, հուշատախտակի կամ մահացածի առջև:

«Իշխանությունների նման էժանագին ու ցածրակարգ հակաքարոզչությունը քաղաքական անձանց նկատմամբ խոսում է նրանց մակարդակի, որակի, ապատասխանատվության մասին», - եզրափակեց Արծվիկ Մինասյանը: