|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Արքայազն Հարին և Մեգան Մարքլը հունվարի սկզբին թագավորական պարտականություններից հրաժարվելու և սեփական կյանքն ինքնուորույն ապահովելու որոշում կայացրեցին: Այդ ամենից հետո Սասեքսի դքսուհին դարձավ թագավորական ընտանիքի և, ընդհանուր առմամբ, բրիտանական հասարակության պահպանողականության դեմ բողոքի յուրահատուկ խորհրդանիշը:
Նախ` Հարիի և Մեգանի որոշումից հետո, «Բրեքսիթ»-ի նմանությամբ, այդ պատմությունը կնքեցին «Մեգզիթ», հիմա էլ Մեգան Մարքլի անունով նոր բայ են ստեղծել` «մեգանմարքլել», այսինքն` անցյալում թողնել մարդկանց, որոնք ձեզ չեն գնահատում: Առաջարկն արել է «Թվիթեր»-ի օգտատեր Ռայան Քարթերը. ըստ yerkir.am-ի` հայտնում է Esquire ամսագիրը:
Բրիտանական The Guardian թերթն էլ այն իրավիճակների ցուցակն է կազմել, երբ կարելի է կիրառել այդ նոր բայը: