|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Քաթարի մայրաքաղաք Դոհայում ռազմական գործողություններ են ընթանում պետական հեղաշրջման փորձի պատճառով: Քաղաքի երկնքում ռազմական ուղղաթիռներ են. ըստ yerkir.am-ի` տեղեկացնում է Pravda.ru-ն` մերձավորարևելյան ԶԼՄ-ներին հղումով:
Մամուլի կարծիքով` պետական հեղաշրջման փորձը կազմակերպել են պաշտոնյաները, որոնք ԱՄՆ-ում մեղադրվել են կոռուպցիայի մեջ` 2022-ի ֆուտբոլի աշխարհի խաղերի կազմակերպման գործով:
Քաթարի պաշտոնական ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանում իրավիճակը: Սաուդյան ԶԼՄ-ները պնդում են, որ երկրի իշխանությունները փորձում են կոծկել պետական հեղաշրջման փորձը: