Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի կողմից կա վերապահություն ՀՀ-ում կատարված փոփոխությունների պատճառով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
«Փաշինյանին չէին ճանաչում, բայց որոշ ժամանակ անց կճանաչեն: Նրա շրջապատում ով է, ինչ-որ չափով ճանաչում են, դրա համար էլ վերապահում ունեն: Ճիշտ է, որ Պուտինը հայտարարել է՝ ոչինչ չի քանդվել, բայց միաժամանակ նրանք անուղղակի ձևով բարձրաձայնում են, որ, այո, ինչ-որ վերապահություն կա: Դա կարո՞ղ է ազդել Ղարաբաղի հարցի կարգավորման վրա, բնականաբար, կարող է ազդել, բայց միշտ պետք է իմանանք, որ ՌԴ-ի համար առաջնահերթն իր պետության շահերն են, և նա պիտի գործի իր պետության շահերից, այլ ոչ թե այն տրամաբանությունից՝ Փաշինյանի հետ հարաբերությունները լա՞վ են, թե՞ վատ: Եվ այդ իմաստով է կարևոր Պուտինի հայտարարությունը, որ Հայաստանը տարածաշրջանում ՌԴ-ի վստահելի գործընկերն է, ռազմավարական դաշնակիցը: Սա անում են` իրենց շահից ելնելով. ռուսական բազան այստեղ է ոչ թե միայն ՀՀ-ի, այլև իրենց շահերի համար»,- ասաց դաշնակցական գործիչը՝ հավելելով, որ հայ-ռուսական հարաբերությունները չպետք է պայմանավորված լինեն անձերով, ղեկավարներով, այլ լինեն պետական ինստիտուտների միջև:
«Հայաստանի կողմից այդ ցանկությունը կա, բայց ՌԴ-ի կողմից չկա վստահություն, որ Հայաստանում այսօր այդ կառույցներով զբաղվողներն իրենց համար վստահելի գործընկերներ են: Խոսքը Փաշինյանին չի վերաբերում, այլ նրա շրջապատին: Օրինակ՝ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի նկատմամբ շատ հստակ է, որ կա անվստահություն, և մենք պետք է հասնենք նրան, որ մեր Ազգային անվտանգության խորհուրդը կանոնավոր աշխատի, կանոնավոր հարաբերություն պահպանի ՌԴ-ի համապատասխան կառույցի հետ: Այսօր այդ վիճակում չենք»,- խոսքն ամփոփեց Կիրո Մանոյանը: