Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-09-09 15:14
Արցախ

Արցախի մայրաքաղաքի ավագանու կազմում ոչ մի կին չենք ունենա. Սիրանուշ Սարգսյանի գրառումն՝ Արցախից

Արցախի մայրաքաղաքի ավագանու կազմում ոչ մի կին չենք ունենա. Սիրանուշ Սարգսյանի գրառումն՝ Արցախից

Դե, ստեփանակերտիներ ջան, ավարտվեց ՏԻՄ ընտրությունները:
Շնորհակալ եմ ինձ վստաված ամեն մի ձայնի համար, քանզի գիտեմ, որ դրանք իրապես գիտակցված ձայներ են: Շնորհակալ եմ ինձ հավատալու, ինձ ոգևորելու ու ավելի ուժեղ ու հաստատակամ դարձնելու համար:
Շատ եմ ափսոսում հատկապես, որ ամբողջ մայրաքաղաքում ավագանու կազմում ոչ մի կին չենք ունենա։ Սա իսկապես ամենամեծ ու տխուր պատկերն է ինձ համար, և սա ցույց է տալիս, թե ինչքան աշխատանք ունենք անելու այդ թաղային ու տղայական կարծրատիպերը կոտրելու համար:
Ես չընտրվեցի, բայց շարունակելու եմ հաշվետու լինել ու ամեն ինչ անելու եմ, որ ընտրվածները հաշվետու լինեն մեզ բոլորիս իրենց կատարած աշխատանքի համար:
Հաջողություն եմ մաղթում Արցախի բոլոր նորընտիր համայնքապետներին ու ավագանու անդամներին:
Դուք շատ մեծ աշխատանք ունեք անելու։
Հ.Գ. Հուսով եմ այս ստատուսի մեջ տղայականը հիշատակելու համար «ռազբորկայի» չեն կանչի: