Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կանադայի Տորոնտո քաղաքում 105 տարեկան հասակում իր մահկանացուն է կնքել Հայոց ցեղասպանության վերջին ականատեսներից Եվգենիա Փափազյանը (Քոքորյան-Երգանյան): Տիկին Եվգենիան մահացել է հունվարի 14-ին. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է asbarez.com կայքը:
Փափազյանը ծնվել էր Թուրքիայում՝ Սամսունի Իոնիա թաղամասում՝ 1915 թ., երբեք չի ճանաչել ծնողներին: Հայրը բանակ էր զորակոչվել 1915 թ. և երբեք չէր վերադարձել, իսկ մայրը մահացել էր ծննդաբերության ժամանակ: Նա ունեցել էր մեծ ընտանիք՝ երկու քույր՝ Արուսիկ և Ազնիվ, երեք եղբայր, երեք մորքույր և քեռի, որոնց ևս երբեք չէր տեսել:
1915 թ. նրանց ընտանիքը փախել էր լեռներ, որտեղ կիրճերից մեկում էլ Եվգենիայի մայրը ծննդաբերել է: Ծննդաբերությունից առաջ նրան խորհուրդ էին տալիս ազատվել երեխայից՝ հաշվի առնելով դժվարությունները, ոմանք էլ պնդում էին, որ դա բարի նշան է՝ ուղարկված Աստծու կողմից: Սկզբի 3 տարում նրան խնամում էր տատը, որն այնուհետև հանձնում է որբանոց՝ կերակրելու դժվարությունների պատճառով: Եվգենիան տեղափոխվում է Հունաստան, որտեղ 3 տարի մնալուց հետո ամերիկյան կազմակերպության շնորհիվ որդեգրվում է հայ զույգի կողմից: Փափազյան զույը տեղափոխվում է Եգիպտոս, որտեղ հանդիպում է իր ամուսնուն: Ամուսնանում է 15 տարեկանում:
Եվգենիա Փափազյանն ուներ 5 երեխա, 9 թոռ, 14 ծոռ և մեկ կոռ: