|
Փոխարժեքներ
05 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
«Փաստ»-ը գրում է․ «Սամվել Կարապետյանի փաստաբանների հրատապ ասուլիսից պարզ դարձավ, որ դատախազության կողմից առավել հրատապ ձևով ներկայացվել է վերաքննիչ բողոք՝ Սամվել Կարապետյանին ամեն գնով կալանավորելու պահանջով:
Միաժամանակ պարզ է դարձել, թե ուր են շտապում իրավապահները: Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը լրանում է հունվարի 18-ին: Ըստ օրենքի, տնային կալանքի կիրառման դեպքում հնարավոր չէ կրկին կալանքի միջնորդությամբ հանդես գալ, այդ իսկ պատճառով մինչև կալանքի ժամկետի լրացումն ամեն գնով պետք է Վերաքննիչ դատարանի որոշում: Պաշտպանները հայտնեցին, որ Վերաքննիչն աննախադեպ կերպով ծայրահեղ հրատապությամբ է քննում բողոքը, և դատական ակտը հրապարակվելու է ոչ թե 10-օրյա, այլ 4-օրյա ժամկետում՝ հունվարի 16-ին, այսինքն՝ մինչև կալանքի ժամկետի լրանալը: Պարզ է դարձել նաև, որ նույնիսկ այդ շտապողականության պայմաններում իրավական խնդիր է առկա, քանի որ քննչական մարմինը ստիպված մուտք է արել տնային կալանքի, այլ ոչ կալանքի ժամկետի երկարաձգման միջնորդություն, բայց այն ամեն կերպ փորձում են թաքցնել, որպեսզի Վերաքննիչ դատարանում հաշվի չառնեն նշվածը և հնարավորինս արագ կայացնեն տնային կալանքը բեկանելու որոշում: Այսինքն, իրավապահ համակարգն իր ամբողջ ռեսուրսով կենտրոնացած է Սամվել Կարապետյանին ամեն գնով կալանավորելու վրա»: