Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի քավոր, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն օրերս հանդիպել է Հայաստանում ՄԱԿ–ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) պատվիրակության հետ։
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի քաղաքական երկխոսության եւ սահմանադրական գործընթացների փորձագետ քաղաքագետ Ջեյսոն Գլյուկի խնդրանքով՝ վերջինս ներկայացրել է Հայաստանում դատաիրավական համակարգում առկա իրավական հիմնախնդիրները։ Եվ այստեղ էլ Վ. Վարդանյանը բացել է բողոքի տոպրակն ու ամեն կերպ փորձել եվրոպացիներին հասկացնել, թե իրենք պուպուշ են, դատարանները՝ չէ։
Վ. Վարդանյանը, մասնավորապես, նշել է, թե այսպես ասած, թավշյա հեղափոխությունից հետո, իշխանությունները բազմիցս հրապարակայնորեն հայտարարել են, որ բացառելու են եւ թույլ չեն տալու որեւէ միջամտություն դատարանների գործունեությանը։ Միեւնույն ժամանակ, նշել է, թե դատական իշխանության անկախություն նշանակում է ոչ միայն անկախություն գործադիր կամ օրենսդիր իշխանությունից, այլ, նախեւառաջ, որևէ արտաքին միջամտությունից, ապա հավելել. «Ցավոք, դեռ դատական համակարգում նկատվում են արատավոր ավանդույթներ, եւ ամիսներ առաջ կաշառք վերցնելու մեղադրանքով քրեական հետապնդում է հարուցվել դատավորներից մեկի նկատմամբ»։
Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ միջազգային գործընկերների կարծիքով՝ գործադիրում եւ օրենսդիրում դրական տեղաշարժերը նկատելի են, իսկ դատական համակարգում դրական փոփոխությունները ոչ այդքան առերեւույթ են։ Իսկ թե ո՞ր միջազգային գործընկերներն են նման կարծիք հայտնել, երբ Վենետիկի հանձնաժողովի հրապարակած զեկույցում ճիշտ հակառակն է ասված, դժվար է ասել։ Դժվար է ասել նաեւ, թե արդյոք եվրոպացիները կուտը կերել են, եւ արդյոք այն կարգի չեն տիրապետում իրավիճակին, որ տեղյակ չեն դատարանների գործունեության նկատմամբ իշխանության միջամտությանն ամենաուղիղ փորձերի մասին՝ սկսած զանգերով արդարադատությունից մինչեւ դատարանների ելումուտերի շրջափակում։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: