Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Դատապարտյալների հիվանդանոցում» բոլոր 6 անձինք դադարեցրել են հացադուլը: Այս առնչությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրության ասվում է. «2020 թվականի հունվարի 8-ին զանգվածային մի շարք լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող 8 անձանց կողմից հացադուլ հայտարարելու մասին։
Նույն օրը Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի կողմից տրվել է պարզաբանում, որ իրականում հացադուլ են հայտարարած եղել 6 անձ, որոնք բոլորն էլ դադարեցրել են հացադուլը։
Չնայած ներկայացված պարզաբանմանը` հունվարի 9-ին որոշ լրատվամիջոցներ շարունակում են տարածել ապատեղեկատվություն ազատությունից զրկված այդ անձանց կողմից հացադուլը շարունակելու վերաբերյալ։
Կարեւորելով ճշգրտված տեղեկություն ստանալու հասարակության իրավունքը` Քրեակատարողական ծառայությունը մեկ անգամ եւս իրազեկում է, որ այսօրվա դրությամբ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած անձինք չկան։
Քրեակատարողական ծառայությունը մշտապես պատրաստակամ է տրամադրել հավաստի տեղեկատվություն, հետեւաբար հորդորում է զանգվածային լրատվության միջոցներով տարածվող լուրերի իսկությունը նախապես ճշտել հանրային կապերի բաժնից։