|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անժամկետ հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալներն այսօր դադարեցրել են հացադուլը: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Նշենք, որ դատապարտյալներն անժամկետ հացադուլ են հայտարարել` իրենց քրեական գործերի վերանայման պահանջով: Նրանք նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված` 10 կետանոց դիմում են պատրաստել ու հանձնել «Նուբարաշեն» ՔԿՀ պետին: Երեկ էլ հացադուլի սպառնալիքով կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին իրականանում հացադուլ հայտարարած դատապարտյալների հարազատները: