կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-07 18:11
Քաղաքական

Կոնդում բերման ենթարկվածը Արտյոմ Կանեւսկոյն է, իսկ նրա մոտ հայտնաբերված զենքերը օրինական են. փաստաբան

Կոնդում բերման ենթարկվածը Արտյոմ Կանեւսկոյն է, իսկ նրա մոտ հայտնաբերված զենքերը օրինական են. փաստաբան

Հունվարի 6-ին Կոնդի եկեղեցու բակից ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով Ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկված քրեական հեղինակությունը Արտյոմ Կանեվսկոյն էր․ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Արտյոմ Կանեվսկոյի փաստաբան Հովսեփ Սարգսյանը նշեց, որ Կանեվսկոյին և նրա թիկնապահներին անհիմն են բերման ենթարկել, քանի որ վերջիններիս մոտ պահվող զենքերն օրինական են։

«Այդ զենքերը մի քանի անգամ վերցվել և ստուգվել են»,- ասաց Հովսեփ Սարգսյանն՝ ընդգծելով, որ ամբողջ անցած տարվա ընթացքում այդ զենքերը պարբերաբար ստուգվել են։ Բացի այդ՝ Կանեվսկոյը նույն զենքերի համար պարբերաբար բերման է ենթարկվել։ 

Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ հունվարի 6-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում հայտնաբերել ու ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով  բերման են ենթարկել քրեական հեղինակության ու նրան ուղեկցող անձանց։ 
Նույն օրը քրեական հեղինակությունն ազատ է արձակվել։