|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և նույն վարչության Երևան քաղաքի քրեական ոստիկանության ծառայողները Երևանում իրականացրել են օպերացիա, որը կրել է «Չհարգես օրենքը, կհայտնվեն օրինապահների տեսադաշտում» անունը։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանները Բաշինջաղյան փողոցից քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկել քրեական պատմություններով հայտնի Արտյոմ Կանևսկոյին։
Վերջինիս հետ եղել են նաև ուղեկցողներ և նշված ավտոմեքենաներով հանդերձ բոլորը տեղափոխվել են Երևանի քրեական ոստիկանության վարչություն։