|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Պատասխանելով AntiFake.am-ի հարցմանը` քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունից տեղեկացրել են, որ ընդհանուր առմամբ 2019 թվականի համար նախատեսված պարգևավճարները կազմում են 1.930.937.600 դրամ: Միևնույն ժամանակ պատասխանում նշվում է, որ սույն թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ պարգևավճարների համար հատկացվել է 1.680.530.490 դրամ:
Վարչությունից տեղեկացնում են նաև, որ 13-րդ աշխատավարձի հետ կապված Երևանի քաղաքապետի կողմից նման կարգադրություն դեռ առկա չէ:
Ավելի վաղ լրատվականներում տարածվեց նաև այս տարվա չորրորդ եռամսյակում քաղաքապետարանի պարգևատրված պաշտոնյաների ցանկը: Այն գլխավորում են փոխքաղաքապետերը, քաղաքապետի խորհրդականները, Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետը և աշխատակազմի քարտուղարը:
Հեղինակ` Մելինե Հայրապետյան