|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Ալեքսան Պողոսյանին վերաբերող քրեական գործը դատարան է մուտք եղել դեկտեմբերի 27-ին:
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` այն մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին:
Դատարան ուղարկված մասով միակ մեղադրյալը Ալեքսան Պետրոսյանն է, ում նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նախաքննության վարկածով` նա օժանդակել է պաշտոնատար անձի` ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի, կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելուն: