Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ճանապարհաշինական ծրագրերը սեփականաշնորհելու փոխարեն լավ կլիներ 1,9 տարվա մեջ պարոն Փաշինյանը կամ նրա շրջապատը գոնե մի փողոց վերանորոգեին Գյումրիում, որ մենք էլ այդ փողոցին երկրորդական անուն տայինք՝ «Փաշինյանի փողոց», ինչպես գյումրեցիները «Կարապետյանի փողոց» են անվանում Ռուսթավելի փողոցը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
«Փաշինյանը "դեմ" է քվեարկել Գյումրիում ճանապարհաշինական ծրագրին, սակայն օգտվում է դրա դափնիներից
Դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով Գյումրիում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Շիրակի մարզկենտրոնի Սայաթ-Նովա, Տիգրան Մեծ փողոցներով և "Հայուհու" հրապարակում՝ ծանոթանալով կատարված փողոցաշինական աշխատանքների որակին...
Խնդիրն այն է, որ, ի շնորհիվ իշխանությունների և որոշ ԶԼՄ-ների, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Գյումրիում կատարված լայնամասշտաբ ճանապարհաշինական ծրագիրը իրականացվել է պարոն Փաշինյանի շնորհիվ... Իսկ վերջինս և նրա կառավարության ներկայացուցիչներն էլ չեն բարձրաձայնում, որ նրա ղեկավարած կառավարությունն ընդամենը վերահսկել է այդ աշխատանքները և որևէ կապ չունի այս ծրագրի հետ, որը ժառանգել է նախորդներից...
Բազմիցս եմ անդրադարձել (տե՛ս՝ https://www.facebook.com/gagik.hambaryan.71/posts/470686497109701 ) այս թեմային, բայց պարզվում է` պարոն Փաշինյանի կառավարության անդամներից ոմանք, նրա "պողոսացված" երկրպագուները և կողմնակիցները շարունակում են առաջնորդվել "զոռբայությամբ" և պարոն վարչապետին են վերագրում մի բան, որի հետ նա գրեթե կապ չունի...
Հիշեցնեմ, որ Գյումրիում լայնամասշտաբ ճանապարհաշինական ծրագիրն առաջին անգամ քննարկվել է 2015 թ-ի դեկտեմբերի սկզբին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հանդիպման ժամանակ... 2016 թ-ի մայիսի 11-ին Լոնդոնում Գյումրու քաղաքապետ Ս.Բալասանյանը, ՎԶԵԲ-ի ներկայացուցիչը և Հայաստանի փոխվարչապետը պայմանագիր են ստորագրում, համաձայն որի` Գյումրու փողոցների վերակառուցման և վերանորոգման համար ՀՀ կառավարությանը տրամադրվում էր 14,6 միլիոն եվրո վարկ և 8,9 միլիոն եվրո դրամաշնորհ՝ ընդհանուր 23,5 միլիոն եվրո գումար...
Իսկ հետո սկսվում է ամենահետաքրքիրը... Գյումրիի փողոցաշինական ծրագրերը հիմա իրենով անող պարոն Փաշինյանը, երբ 2016 թ-ի հունիսի 17-ին ԱԺ-ում այդ դրամաշնորհի հարցը դրված էր քվեարկության, "դեմ" է քվեարկել...Այո՛, նա և ևս 3 պատգամավորներ ՀԱԿ խմբակցությունից դեմ են քվեարկել...
Ի դեպ, օրինագծին "կողմ" էր քվեարկել 101 պատգամավոր, 4-ը՝ "դեմ", 2-ը՝ "ձեռնպահ"...
Պարոն Փաշինյանը որևէ կապ չունի այս ծրագրի հետ և միայն, այսպես կոչված, "Թավշյա հեղափոխության" արդյունքում իշխանության գալով, կատարել է իր կառավարությանը վերապահված ֆունկցիան՝ վերահսկել է աշխատանքները...
Հետաքրքիր փաստ ևս. երբ Գյումրիում ճանապարհաշինական ծրագիրն ակտիվ փուլում էր, պարոն Փաշինյանին հարող որոշ անձինք խիստ դժգոհություն էին հայտնում կատարված աշխատանքների որակի վերաբերյալ, բայց հիմա ձկան նման լուռ են... Տեսնես ինչու՞...
Հ.Գ. Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող "Ֆլորենս" ռեստորանի լուսավորությամբ ուրախանալու, նախորդ իշխանությունների ճանապարհաշինական ծրագրերը սեփականաշնորհելու փոխարեն լավ կլիներ 1,9 տարվա մեջ պարոն Փաշինյանը կամ նրա շրջապատը գոնե մի փողոց վերանորոգեին Գյումրիում, որ մենք էլ այդ փողոցին երկրորդական անուն տայինք՝ "Փաշինյանի փողոց", ինչպես գյումրեցիները "Կարապետյանի փողոց" են անվանում Ռուսթավելի փողոցը...