Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հրայր Թովմասյանը նշանակվել է նախորդ Սահմանդրությամբ, նրա հանդեպ անձեռնմխելիությունը գործում է ամբողջ ծավալով և առանց ՍԴ համապատասխան ակտի Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելն ինքնին հանցագործություն է՝ ըստ Yerkir.am-ի, ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ ՍԴ շենքի առջև բողոքի ցույցի ժամանակ։
"Դա սահմանված է ՔՕ-ի 309-րդ հոդվածով։ Հաշվի առնելով, որ այս գործը գտնվում է գլխավոր դատախազի անմիջական վերահսկողության ներքո, նա է պատասխանատու: Վստահ եմ, որ փաստաբաններն այդ հարցը կարծարծեն, թեեւ շատ փոքրիկ, բայց հույս ունեմ, որ գլխավոր դատախազը չի դառնա 309-րդ հոդվածով կատարած հանցագործության հանցակիցը։ Այն, որ տվյալ պարագայում ակնհայտորեն խախտված է անձեռնմխելիության ինստիտուտը, դա միանշանակ է»,- ասաց Դավիթ Հարությունյանը։
Հարությունյանը նշեց, որ ՀՔԾ որոշումը պետք է վիճարկվի եւ բողոք ներկայացվի ՀՀ գլխավոր դատախազին, որի պարտականություննէ հետեւել սույն գործի նկատմամբ օրինականությանը.
«Եթե լիներ հակառակը, օրինակ՝ դատավորը նշանակվել է, եւ, եթե անձեռնմխելիությունը վերաբերեր միայն այն ժամանակահատվածի գործողություններին, երբ ինքը դատավոր էր, ապա հարցի էությունը կվերանար։ Հենց որ անձը զբաղեցնում է դատավորի պաշտոնը անձեռնմխելիությունը տարածվում է ոչ միայն այն ժամանակահատվածի վրա, երբ ինքը դատավորի պաշտոնն է զբաղեցնում, այլ ցանկացած նախորդող ժամանակահատվածի վրա»։
Դավիթ Հարությունյանը շեշտեց, որ պետք է քննիչի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի՝ 309-րդ հոդվածով.
«Դասական գործընթաց է, պետք է բողոքը ներկայացվի գլխավոր դատախազին, որի պարտականությունն է հետեւել այս գործի նկատմամբ օրինականությանը։ Եթե լինեինք իրավական պետություն, ապա պետք է քննիչի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեր՝ 309-րդ հոդվածով»։
Ավելի վաղ տեղեկեցարել էինք, որ ՍԴ-ում ՀՔԾ ներկայացուցիչները քննեցին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, որից հետո մեղադրանք առաջադրվեց ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Խոսքն նույն քրեական գործի մասին է, որով մեղադրանք էր առաջադրվել Թովմասյանի սանիկին՝ Նորայր Փանոսյանին։ ՍԴ-ի բակում ընթանում է բողոքի ակցիա։
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին։ Դրանից անմիջապես հետո ՀՔԾ քննիչները գնացել էին ՍԴ։ Ավելի ուշ տեղեկություն էր ստացվել, որ ՀՔԾ-ն եւս մեկ դրվագով լրացրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը և այդ հիմնավորմամբ դարձյալ դիմել դատարան՝ Փանոսյանին կրկին կալանավորելու համար։