կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-18 13:29
Քաղաքական

Այս բյուջեն չունի տնտեսական քաղաքականություն. Հրանտ Բագրատյան

Այս բյուջեն չունի տնտեսական քաղաքականություն. Հրանտ Բագրատյան

Այսօր ԱԺ հերթական քառօրյայի նիստում ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ելույթ ունեցավ 2016թ. բյուջեի նախագծի վերաբերյալ: Նրա խոսքով` այս բյուջեի խնդիրն այն չէ, որ այն գնալով պակասում է, բյուջեի ամենավտանգավոր բանն այն է, որ եթե քայլեր չձեռնարկվեն, ապա մյուս տարի բյուջեի նախագիծն էլ ավելի վատն է լինելու, էլ ավելի է պակասելու, երկիրն ավելի ետ է գնալու: 

«Խնդիրն այն է, որ բյուջեի նախագծում ներկայացված չէ տնտեսական քաղաքականության մոդել, որովհետև կառավարությունում չեն վերլուծում: Արդյունքում ՝ այս կառավարությունը մոտավորապես արժանանալու է նույն բախտին, ինչ նախորդ կառավարությունը»,- ասաց Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ թե\' նախորդ կառավարությանն են զգուշացրել, թե\' այս կառավարությանն են շարունակում զգուշացնել:

Ըստ նրա` նախորդ կառավարությունը չէր հասկանում ասվածը ու համառորեն ասում էր՝ մակրոտնտեսական ստաբիլիզացիա: Պատգամավորն օրինակ բերեց` ասենք` բաղնիքի ջերմաստիճանը պետք է լինի 37 աստիճան, բայց բաղնիքում լողանալու համար նաև տաք ջուր է պետք, չէ՞ որ խնդիրը տաք ջուրն է ու լողանալը, իսկ 37 աստիճան ապահովելը դա պայման է, ահա և կառավարությունը շարժվում է նույն մեթոդաբանությամբ, իսկ երբ մեկ-երկու հոգի նրանց ասում են, թե ինչ տնտեսական քաղաքականություն վարեն, կառավարության անդամները նրանց չեն լսում:

«Քաղաքականությունն այն չէ, երբ ասում եք` բնօգտագործման համար միջոցառումներ կանցկացվեն, որ գետերը չաղտոտվեն: Պիտի միջոցառումներ անեիք, որ գետերն աղտոտվեի՞ն: Քաղաքականություն չէ, պարո\'ն Արտեմ Ասատրյան, երբ ասում եք՝ հաշմանդամներին այսքան սայլակ ենք տալու, դա էլ չանե՞ք: Բայց ո՞րն է սոցիալական քաղաքականությունը, ինչպե՞ս եք բաշխելու եկամուտները, որ նպաստի տնտեսության աճին, սա չկա»,- ասաց պատգամավորը:

Նա նաև կրկին հնչեցրեց իր առաջարկը` ստեղծել քառասուն ռազմականացված բնակավայր, որտեղ կզինեն մարդկանց: