կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-26 17:50
Քաղաքական

Ո՞վ է գրելու տնտեսական քաղաքականությունը. Հրանտ Բագրատյան

Ո՞վ է գրելու տնտեսական քաղաքականությունը. Հրանտ Բագրատյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում, ուր քննարկվում էր կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարցը, ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա նշեց, որ սկզբից պետք է լիներ կառավարության ծրագիրը, հետո` կառուցվածքը: Էկոնոմիկայի նախարարության վերանմանման հետ կապված էլ հարցրեց, թե ո՞վ է գրելու տնտեսական քաղաքականությունը, տնտեսական սկզբունքներն ո՞վ է հռչակելու: «Վարչապետի շուրջ միջնաբերդեր եք կառուցում, որ նա չաշխատի»,- ասաց պատգամավորը:

Նրա կարծիքով` չի կարելի ռեսուրսն ու ռեսուրսն օգտագործողին համատեղել մեկ նախարարության ներքո, այնպես, ինչպես էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն է: Ըստ Բագրատյանի` քաղաքաշինության նախարարությունը պետք չէր լուծարել: Նրա համար պարզ չէ նաև, թե ո՞ր ոլորտն է զբաղվելու արտահանմամբ: