կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-24 15:55
Աշխարհ

Ասադի բանակը 4 օրում 35 բնակավայր է ազատագրել Իդլիբում

Ասադի բանակը 4 օրում 35 բնակավայր է ազատագրել Իդլիբում

Բաշար Ասադի բանակը, «խախտելով Աստանայի պայմանավորվածությունները», վերջին 4 օրվա ընթացքում Ռուսաստանի ու Իրանի աջակցությամբ «գրավել է» 35 բնակավայր Իդլիբի ապաէսկալացման գոտում. այսօր՝ դեկտեմբերի 24-ին տեղեկացրել է թուրքական «Անադոլու » գործակալությունը:

Դեկտեմբերի 23-ի երեկոյան արդեն սիրիական կառավարական բանակի վերահսկողության տակ են անցել Ջարջանազ քաղաքը, Հիրբեթ Մարատա, Էբու Դեֆնե, Էլ Հադիսե, Քեֆեր Յասին, Սալիհիյա, Դուրասելամ, Էլ Ֆալյուլ և Բաբուլին գյուղերը: Ավելի վաղ Ասադի հակառակորդները հետ էին քաշվել ևս 18 բնակավայրից: Զանգավածային հարվածների են ենթարկվում Իդլիբի նահանգի Մաարատ էն Նուման և Սերակիբ քաղաքները:

Հարձակմանը, ըստ «Անադոլու»-ի, մասնակցում են իրանամետ աշխարհազորայինների ջոկատները և  Սիրիայի ԶՈւ 25-րդ հատուկ նշանակության դիվիզիան՝ «Վագրի ուժերը», որոնց նախապատրաստել են ռուսաստանցի հրահանգիչները:

Հիշեցնենք, որ թեև օգոստոսի 31-ին հրադադար էր հայտարարվել, «մեծ Իդլիբ» տարածաշրջանի ճակատի կարևոր կետերում շարունակվում էին տեղային բախումները: Սիրիայի կառավարական ուժերի և գրոհայինների խմբավորումների միջև հայտարարված հրադադարը նախաձեռնել էր Թուրքիան՝ ռուսաստանյան կողմի միջնորդությամբ: Մինչ այդ Սիրիայի կառավարական ուժերին հաջողվել էր դուրս մղել գրոհայիններին Համա և Իդլիբ նահանգների մի շարք բնակավայրերից: