|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մեկնարկել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը, որի ընթացքում կկայանան ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների ընտրություններ:
ՀՖՖ նախագահի պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու՝ Արմեն Մելիքբեկյանը և Թովմաս Գրիգորյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 21-ին «Անի» ակումբի նախագահ Խորեն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ չի մասնակցի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությանը և կպաշտպանի Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը նոյեմբերի 21-ին հեռացել էր պաշտոնից, իսկ այսօր՝ դեկտեմբերի 23-ին կլուծարվի նաև ՀՖՖ գործկոմը:
Ժողովին առաջարկում ենք հետևեք Factor.am-ի ուղիղ հեռարձակմամբ: