| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ս․թ․ դեկտեմբերի 19-ին «Բնության համաշխարհային հիմնադրամի» (WWF) կողմից իրականացվող «Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագիրն ամփոփեց իր արդյունքները։ Yerkir.am-ի տեղեկացմամբ`այն տևել է 5 տարի, ֆինանսավորվել Գերմանիայի կառավարության կողմից՝ KfW Զարգացման բանկի միջոցով: Ծրագրի խնդիրն էր նպաստել կենսաբազմազանության պահպանությանը և հողերի կայուն օգտագործմանը՝ առանց նվազեցնելու տեղի գյուղական բնակչության եկամուտները:

Ծրագիրն իրականացվել է 3 մարզի (Արարատ, Սյունիք, Վայոց ձոր) 26 համայնքում։ Տրամադրված փոքր դրամաշնորհների շնորհիվ այդ համայնքներում լուծվել են այնպիսի սոցիալ-տնտեսական խնդիրներ, ինչպիսիք են ճանապարհների բարեկարգում, ջրագծերի անցկացում, արտաքին լուսավորության ապահովում և այլն։
Կայուն հողօգտագործման փորձի ներդրման համար Արարատի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 5 համայնքի հետ կնքվել են երկարաժամկետ՝ 7-10 տարվա տևողությամբ բնապահպանական համաձայնագրեր՝ 10 գյուղական բնակավայրերում բնապահպանական միջոցառումներ իրականացնելու համար։ Ծրագրի շնորհիվ ստեղծվել են անվտանգ միջանցքներ կենդանիների տեղաշարժի համար, ինչի արդյունքում էականորեն ավելացել է ընձառյուծների, բեզոարյան այծերի, գորշ արջերի թիվը։

Բնապահպանական համաձայնագրերը թույլ են տալիս իրականացնել բնության պահպանություն՝ միևնույն ժամանակ աջակցելով համայնքներին իրականացնելու համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված միջոցառումներ։ Օգտագործելով այդ միջոցները՝ համայնքները կարողանում են մասնակցել նաև պետական սուբվենցիոն ծրագրերի և լրացուցիչ միջոցներ ներգրավել այլ աղբյուրներից։ էկոմիջանցքների խթանման ծրագրի կողմից համաֆինանսավորվել են՝
