Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է.
«Հայաստանի Հանրապետությանը սպառնում է բնապահպանական նոր աղետ։ Եթե նախկինում աղետը համատարած բնույթ էր կրում, ապա այժմ էկոլոգիական խնդիրները բեւեռվելու են մի մարզում՝ Կոտայքում։ Պատճառն այն է, որ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ։
Որոշումը կայացվել է գործադիրի՝ մայիսի 8-ի նիստի ընթացքում։ Հավելենք, որ Կոտայքի մարզպետը մինչեւ այս պահը Կավալենկո Շահգալդյանն էր, որը կառավարության մեկ այլ որոշմամբ ազատվեց այդ պաշտոնից։
Դեռեւս այս տարվա սկզբին Արամ Հարությունյանը հայտարարել էր, որ տարվա գերակա խնդիրներն են՝ Սեւանա լճում էնդեմիկ ձկնաեսակների պոպուլյացիայի համալրումն ու Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ստեղծման ծրագրի իրականացումը։ Ափսոս, որ մի շաբաթ առաջ Ազգային ժողովը որոշեց Սեւանի ջուրը այլ նպատակներով օգտագործել, թե չէ Արամ Հարությունյանը նախատեսել էր 60 միլիոն դրամով Սեւանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պաշարների համալրման ծրագիր իրականացնել, որով նախատեսվում էր լիճ բաց թողնել մոտ 166 հազար 60 «Գեղարքունի» մանրաձուկ եւ 200 հազար ամառային իշխանի մանրաձուկ։
Իսկ քանի որ հանրության ընդվզումից հետո կառավարությունը մտափոխվեց Սյունիքի արոտավայրերը վարձով տալ պարսիկներին, նախկին նախարարը որոշել էր այս տարի Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ստեղծման ծրագիր իրականացնել։ Նախատեսվում էր UNESCO-ի չափանիշներին համապատասխան կենսոլորտային արգելոցի ստեղծման հիմքերի նախապատրաստում։ Ծրագրի տարածքը ներառում է «Շիկահող» պետական արգելոցը, «Արեւիկ» ազգային պարկը, «Սոսու պուրակ», «Զանգեզուր», «Խուստուփ», «Բողաքար» պետական արգելավայրերը եւ 20 հուշարձան։
Այս ծրագրի համար նախատեսված է 8.25 միլիոն եվրո։ Հիշեցնենք, որ արդյունաբերական մարզ համարվող Սյունիքում էկոլոգիական աղետ առաջացնող ՀԷԿ-երի, գործարանների գործունեությունը դադարեցնելու փոխարեն նախարարությունը որոշել էր երկու ծառ տնկել, այլ կերպ ասած՝ կենսոլորտային արգելոցի ստեղծման հիմքեր նախապատրաստել»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: