| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (AKP-ԱԶԿ) վերջին 4 ամսում հեռացել է շուրջ 114.000 անդամ. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է t24.com.tr-ը:
Թուրքիայի հանրապետական դատախազության տվյալների համաձայն՝ հուլիսի 1-ից սեպտեմբերի 6-ը երկրի ամենամեծ քաղաքական կուսակցության (ԱԶԿ) շարքերից հեռացել է 56.260 անդամ, ևս 57.856-ը հեռացել է սեպտեմբերի 6-ից նոյեմբերի 22-ն ընկած հատվածում:
Հավելվում է՝ միևնույն ժամանակահատվածում անդամներ է կորցրել նաև խորհրդարանական քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (HDP-ԺԴԿ): Ընդդիմադիր ԺԴԿ-ի շարքերը լքել է 782 անդամ:
Այդուհանդերձ, լիովին հակառակ պատկերն է խորհրդարանական մյուս 2 ընդդիմադիր կուսակցությունների՝ ամենամեծ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) և «Լավ» կուսակցության (İYİ-ԼԿ) դեպքում:
Վերոհիշյալ ժամանակահատվածում ԺՀԿ-ի շարքերն ավելացել են 41 866, իսկ ԼԿ-ինը՝ 36139 անդամով:
Աղբյուրը հավելում է նաև, որ իշխող կուսակցության՝ ԱԶԿ-ի խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցության շարքերը համալրվել են 125 անդամով: