Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրք պատմագիր, սոցիոլոգ Թաներ Աքչամն, ըստ Yerkir.am-ի, իր ֆեյսբուքյան էջում գառում է կատարել՝ անդրադառնալով ԱՄՆ Սենատի՝ Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևին:
Նա, մասնավորապես, նշել է.
«ԱՄՆ Կոնգրեսից հետո Սենատն էլ միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը։ Սա պատմական որոշում է։ Ոչ միայն հայերի, այլև ողջ թուրք բնակչության համար էլ սա կարող է շրջադարձային պատմական կետ լինել։
Որոշ տեղեր գրում են, թե որոշումը պետք է հաստատման ուղարկվի և նման բաներ։ Բայց սա հաստատման ենթակա որոշում չէ։ ԱՄՆ կառավարության երեք կարևոր հենքերից երկուսը՝ Կոնգրեսն ու Սենատը, ճանաչել են Ցեղասպանությունը։ Եվ եթե նույնիսկ Թրամփը պաշտոնապես չօգտագործի ցեղասպանություն բառը, միևնույնն է, իրավաբանության տեսակետից արդեն կարող ենք ասել, որ ԱՄՆ-ը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչումը տարբերվում է այլ երկրների ճանաչումից։ Արդեն կարող ենք ակնկալել, որ ԱՄՆ դատարաններում արդեն մեկը մյուսի հետևից դատական գործեր կհարուցվեն, որոնք Թուրքիայի համար շատ գլխացավանք կստեղծեն։
Տեսնենք, թե Թուրքիան ինչպես կարձագանքի»։
Հիշեցնենք, որ երեկ Միացյալ Նահանգների Սենատը միաձայն քվեարկությամբ հաստատել էր Հայոց Ցեղասպանությունը դատապարտող՝ սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Քրուզի ներկայացրած թիվ 150 բանաձևը: