կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-13 14:50
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինձ չեն ձերբակալում եւ չեն ձերբակալել. Ռուբեն Հայրապետյան

«Ինձ չեն ձերբակալում եւ չեն ձերբակալել, իզուր տեղը մի կանգնեք։ Գնացեք Արմեն... Արմեն Նիկողոսյանին էդ մատնաչափիկներին...»,-ըստ Yerkir.am-ի այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ասել է ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը։

Հարցին՝ արդյոք իրավապահները ինչ-որ բան գտե՞լ են իր առանձնատանը, Հայրապետյանը նշել է. «Հա, մի հատ «Սու35» սամալյոտ են գտել... ինքնաթիռ, մի հատ «Տ90 տանկ», մի քանի հատ էլ «Բենթլի» ու «BMW»։ Համբերեք, էսօր երեկոյան ամեն ինչ կլսեք»։

Նշենք, որ այսօր՝ վաղ առավոտից ոստիկանության հատուկ ջոկատայինները խուզարկություններ են իրականացնում Հայրապետյանի տանը։

Ավելի վաղ  Հայրապետյանը նշել էր, թե չգիտի  իրավապահները ինչ են փնտրում իր տանը ու հորդորել էր հարցնել նրան, ով «պատվերն իջացրել է»: