|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Օրերս Թբիլիսիում տեղի ունեցավ Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի` Եվրանեսթի լիագումար նստաշրջանը, որին մասնակցում էր նաեւ հայկական պատվիրակությունը։ Եվ բավականին հետաքրքիր միջադեպ է գրանցվել. ԵԺԿ ֆրակցիայի նիստին հրավիրված է եղել նաեւ ՀՀԿ պատվիրակությունը` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ. գրում է hraparak.am-ը։
Դա դուր չի եկել Եվրանեսթի հայկական պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանին, ով գրավոր բողոք է ուղարկել Եվրանեսթի քարտուղարությանը` Աշոտյանի մասնակցության մասով, ինչին ի պատասխան՝ քարտուղարությունից նրան տեղեկացրել են, որ որեւէ քաղաքական պատվիրակություն, այդ թվում՝ քարտուղարությունը, իրավունք չունի միջամտելու եվրոպական ընտանիքների կուսակցությունների ֆրակցիաների աշխատանքին, եւ բացառապես ԵԺԿ-ի մենաշնորհն է` ում հրավիրել:
Հարցին, թե ինչու է նման բողոք հղել քարտուղարությանը, Գայանե Աբրահամյանն ասաց. «Ես բողոք չեմ ներկայացրել, պարզաբանում եմ խնդրել, որովհետեւ բոլոր հրավիրվողների համար պետք է լինի Եվրանեսթի բյուրոյի որոշում, որի անդամ եմ նաեւ ես։ Նամակ եմ ուղարկել, որը որեւէ կերպ բողոք չէր պարունակում, եւ փորձում էի հասկանալ, թե ինչ կարգավիճակով է այնտեղ լինելու Արմեն Աշոտյանը»: Ի՞նչ պատասխանեցին Ձեզ։ «Թե՛ իմ ուղարկած նամակը, թե՛ պատասխանը գաղտնի չեն. ասացին` որեւէ մեկը բյուրոյից Արմեն Աշոտյանին հրավեր չի ուղարկել, եւ եթե որեւէ տարբերակ Աշոտյանն ունի այնտեղ լինելու, ԵԺԿ նիստին մասնակցելն է»։
Առավել մանրամասն՝ սկզբաղբյուր կայքում: