կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-05 13:33
Աշխարհ

2020-ին Կիպրոսի գազի հանքավայրում Թուրքիան 5 հորատանցք կբացի

2020-ին Կիպրոսի գազի հանքավայրում Թուրքիան 5 հորատանցք կբացի

Անկարան պատրաստվում է 2020 թվականին հինգ հորատանցք բացել Կիպրոսում, Արևելյան Միջերկրածովի ածխածնային հանքավայրում. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է թուրք-կիպրական «Bayrak» հեռահաղորդակցային կորպորացիան՝ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հայտարարությունը հղումով, որը հնչեցվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովում:

Նշվել է, որ Թուրքիան եկող տարի  կշարունակի հորատման աշխատանքներն այս շրջանում՝ արտոնագրերի հիման վրա, որոնք տրվել են այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության (ՀԿԹՀ) կողմից, որը ճանաչված է միայն Անկարայի կողմից։

Ըստ նախարարությանտվյալների՝ թուրքական «Ֆաթիհ» և «Յավուզ» հորատանավերը շարունակում են իրենց հետազոտական աշխատանքներն Արևելյան Միջերկրածովում՝ նավթի, ինչպես նաև գազի որոնման նպատակով, նոյեմբերի 22-ին նրանք սկսել են հորատումն այդ հանքավայրի արդեն չորրորդ տեղամասում։

Հավելվում է, որ մինչև 2023 թվական Թուրքիան նախատեսում է Արևելյան Միջերկրածովում բացել 26 հորատանցք։

Հիշեցնենք՝ Թուրքիան, որը 1974 թվականին զավթեց Կիպրոսի հյուսիսային հատվածը և դեռևս 1963-ից չի ճանաչում Կիպրոսի Հանրապետությունը, վիճարկում է բացառիկ տնտեսական գոտու (ԲՏԳ) սահմաններն այդ կղզեպետության հետ՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ թույլ չի տա երկրաբանական և հետախուզական գործունեություն իրականացնել կղզու ափերի մերձակայքում՝ առանց թուրք-կիպրական ինքնահռչակ ՀԿՊՀ-ի համաձայնության։

Թուրքական հորատանավերը աշխատանքներ են իրականացնում Կիպրոսի ԲՏԳ-ում Թուրքիայի ՌԾՈւ նավերի ուղեկցությամբ ու գործում են ինքնահռչակ ՀԿԹՀ արտոնագրերի հիման վրա։ Նմանօրինակ գործողությունները անդադար հարուցում են Նիկոսիայի բողոքը, իսկ Եվրամիությունն ի պատասխան պատժամիջոցներ է մտցրել պաշտոնական Անկարայի դեմ։