| 
                            Փոխարժեքներ
                                                        30 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 | 
| EUR | ⚊ | € 445.68 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7923 | 
| GBP | ⚊ | £ 505.75 | 
| GEL | ⚊ | ₾ 140.96 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  11 տարի առաջ - 2014-10-28 15:36
            11 տարի առաջ - 2014-10-28 15:36  
         
                
            Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 27-ին այցելել է հանրապետության հարավային թեւ:
Նախագահը ներկա է գտնվել Կովսական քաղաքում նոր մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը: Երկրի ղեկավարը նշել է, որ նախադպրոցական կրթության ոլորտը մշտապես գտնվում է իշխանությունների ուշադրության կենտրոնում, եւ այսուհետ էլ կարվի հնարավորը դրա շարունակական զարգացման համար:
Կովսականում նախագահ Սահակյանը մասնակցել է նաեւ ժամանակակից սարքավորումներով վերազինված եւ կապիտալ վերանորոգված տեղամասային հիվանդանոցի բացման արարողությանը: Նախագահը նշել է, որ արդի պայմաններին համապատասխանող բժշկական հաստատությունների առկայությունը շրջաններում հանդիսանում է առողջապահության զարգացման հայեցակարգային ուղղություններից մեկը, եւ այս ոլորտում պետությունը շարունակելու է իրականացնել լայնածավալ ծրագրեր:
Նույն օրը երկրի ղեկավարը եղել է Թոնդիրգետի ոսկու հանքավայրում, ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին եւ առկա խնդիրներին: Նախագահ Սահակյանը կարեւորել է լեռնահանքարդյունաբերական ճյուղի նշանակությունը հանրապետության կյանքում` այն համարելով Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնարար ուղղություններից մեկը:
Նախագահը երախտագիտություն է հայտնել սփյուռքահայ բարերար Վարդան Սերմաքեշին այս ռազմավարական ծրագիրը կյանքի կոչելու համար` այն որակելով որպես Հայրենիք-Սփյուռք համագործակցության ու հայրենասիրության լավագույն դրսեւորումներից: Նախագահին ուղեկցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: