Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրենսդիրը վաղը` խմբակցությունների առաջարկները քննարկելու «թայմ աութի» կարճ շրջանից հետո, կշարունակի Բյուջե – 2020-ի քննարկումը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ խմբակցությունների գրեթե բոլոր առաջարկները մերժվել են: Դրական եզրակացություն են ստացել միայն «Իմ քայլ»-ի հատուկենտ առաջարկները: 3 խմբակցություններից 225 առաջարկ է եղել՝ 28-ը` «Իմ քայլ»-ից, 46-ը` ԲՀԿ-ից, 115-ը` «Լուսավոր Հայաստան»-ից:
Մերժվել է, օրինակ, ԲՀԿ առաջարկը՝ նվազագույն 25 հազար 500 դրամ ծերության կենսաթոշակը դարձնել 36 հազ. դրամ: «Լուսավոր Հայաստան»-ի առաջարկների գերակշիռ մասը մարզային մշակութային կենտրոնների ու այլ նորոգումների մասին է:
«Իմ քայլ»-ից Նարեկ Զեյնալյանի 5 առաջարկներից միայն 2-ն են ընդունվել: Բայց, օրինակ, նրա եւ Արփի Դավոյանի համատեղ 2 առաջարկները, որոնցով շտապ օգնության բժշկական անձնակազմի աշխատավարձերի ավելացում է նախատեսվում, դրական արձագանք են ստացել:
3-ական առաջարկություն են ներկայացրել նաեւ Վարազդատ Կարապետյանն ու Վիկտոր Ենգիբարյանը, որոնք եւս մերժվել են: Հիշեցնենք, որ ընդդիմադիրները չեն պաշտպանում նախագիծը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։