|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
«Ուրալի ավիաուղիներ»-ին պատկանող օդանավը, որն իրականացրել է Բահրեյն-Մոսկվա չվերթը, շտապ վայրէջք է կատարել Բաքվում. հայտնում է Haqqin.az-ը`360 հեռուստաալիքին հղումով:
Նախնական տվյալներով` օդաչուին ռումբի առկայության մասին նամակ են փոխանցել: Այդ գրառումը հայտնաբերել են օդանավի զուգարանում:
Ներկա պահին տարհանում է իրականացվում: Օդանավում են արտակարգ ծառայությունների աշխատակիցները: Նրանք պետք է ստուգեն օդանավը: