կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-19 12:16
Աշխարհ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնաբերվել է Ռուսաստանի խոշորագույն նարկոլաբորատորիան. առգրավվել է 100 կգ թմրանյութ

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության աշխատակիցները Մերձմոսկվայում հայտնաբերել են երկրի խոշորագույն նարկոլաբորատորիան. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքերին հղումով:

Լաբորատորիան գտնվել է Սերպուխովսկի շրջանի նախկին գյուղատնտեսական նշանակության տարածքում: Հայտնաբերվել են 200-ից 500 հազար ռուբլի արժողությամբ քիմիական ռեակտորներ, որոնց մեջ են մշակվել սինթետիկ թմրանյութերի համար նախատեսված բաղադրիչները:

ՆԳՆ ներկայացուցիչ Իրինա Վոլկի տեղեկացմամբ՝ կազմակերպված հանցախումբը վաճառել է արգելված միջոցները համացանցային խանութների միջոցով, որոնք թաքնված են եղել ցանցի ստվերային մասում: Ընդհանուր առմամբ, առգրավվել է ավելի քան 100 կգ թմրամիջոց՝ բյուրեղացված վիճակում, կես տոննա՝ հեղուկ վիճակում, 4 տոննա քիմիական ռեակտիվներ, ավելի քան 600 կգ այլ տեսակի թմրամիջոցներ, 7 քիմիական ռեակտորներ և մի շարք սարքավորումներ:

Ձերբակալվել են 3 քիմիկ-տեխնոլոգ՝ Ուկրաինայից, փաթեթավորող-առաքիչ և հանցագործության մեջ կասկածվող 1 անձ:

Հարուցվել են մի քանի քրեական գործեր: