կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-19 09:24
Առանց Կատեգորիա

Վենետիկի հանձնաժողովի առաջարկն անտեսվեց. «Ժողովուրդ»

Վենետիկի հանձնաժողովի առաջարկն անտեսվեց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վենետիկի հանձնաժողովի առաջարկով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրությունը պետք է կազմակերպվեր մրցութային եղանակով. պետք է ձեւավորվեր մրցութային հանձնաժողով, թեկնածուները հայտեր ներկայացնեին եւ երկու փուլ անցնելուց հետո միայն ընտրվեին: Բայց նախօրեին խորհրդարանը վաղ առավոտից քննարկում էր Կոռուպցիոն հանձնաժողովի անդամների ընտրության հարցը:

Հայտնի է, որ այս կառույցը պետք է 5 անդամ ունենա՝ երեքին առաջադրելու են ԲԴԽ-ն, նախագահն ու իշխող խմբակցությունը, իսկ երկուսին` ընդդիմությունը: Բայց եթե առաջիկայում ԱԺ-ն ունենա, օրինակ, 3 ընդդիմադիր ֆրակցիա, ապա այս կարգով հանձնաժողով ձեւավորելիս առաջ կգա տրամաբանական հարց, թե հատկապես որ 2-ից լինեն թեկնածուները:

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Եթե ընդդիմադիր խմբակցությունները շատ լինեն, իրականում այստեղ կառաջանա խնդիր, եւ այդ մասին նշվում է նաեւ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ։ Այս կազմը եւ օրենքը, փաստորեն, անցումային բնույթ ունի, եւ հետագայում անհրաժեշտություն է լինելու կրկին անգամ օրենք փոխել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։