Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հենց նոր ավարտվեց ՀՀ Ազգային ժողովի բնապահպանության հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվեց շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության մասին օրենքը, հանձնաժողովը առաջարկություն արեց 15 օրը փոխարինել 40 օրով: Այսօրվա գործող օրենքով սահմանված է 120 օր:
Բացի այդ, կառավարությունը նաեւ փոփոխություններ է կատարում իր որոշման մեջ: Մինչ այս փոփոխությունը փորձաքննությունը պարտադիր էր 1000 քմ շինարարություն կատարելու դեպքում, նոր փոփոխությամբ պարտադիր է 1500 քմ-ի դեպքում: Փաստորեն, այսօր վաղ առավոտյան կառավարության շենքի մոտ բնապահպանների բողոքի ցույցի մասնակիցների պահանջը անտեսվեց: Բնապահպանները շարունակելու են մեծ աղմուկ բարձրացնել փոփոխությունների դեմ, քանի որ, ըստ նրանց, այս օրենքով Երեւանի հակաէկոլոգիական կառուցապատումը տարածվելու է արդեն դեպի քաղաքի ծայրամասեր եւ հանրապետության այլ քաղաքներ: Եվ քանի որ օրենքի այս նախագիծը հնարավոր է Ազգային ժողովում քննարկվի դեկտեմբերի 15-ին, ժամը՝ 10-ին, կառավարության շենքից բողոքի երթ սկսվելու դեպի Ազգային ժողով՝ ընդդեմ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի եւ Լեզվի եւ Հանրակրթության մասին օրենքներում փոփոխությունների դեմ:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան կառավարության շենքի մոտ հայրենիքի հոգսերով անհանգստացած երկու խումբ ցուցարարներ նորից դուրս էին եկել բողոքի ցույցի, որը վերածվեց երթի՝ դեպի Ազգային ժողով:
Տեսանյութը տես ԱՅՍՏԵՂ