Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Չիլիի ոստիկանությունը բերման է ենթարկել առնվազն 10 մարդու անկարգություններում մասնակցության համար, որոնք բռնկվել են Չիլիում պետական հեղաշրջման 48-րդ տարելիցի կապակցությամբ, հաղորդում է Reuters-ը:
Ինը մարդ բերման է ենթարկվել անկարգություններում մասնակցության եւ վանդալիզմի գործողությունների համար, եւս մեկ մարդ ձերբակալվել է իրավապահ մարմինների աշխատակցին ուղղված սպառնալիքների համար:
Նախորդ օրը Չիլիի մայրաքաղաքում անցկացվել են ավանդական ցույցեր պետական հեղաշրջման տարելիցի կապակցությամբ: Ցուցարարներից մի քանիսը պայթուցիկ նյութեր են նետել ոստիկանների ուղղությամբ եւ փորձել բարիկադներ կառուցել, ինչպես նաեւ այրել են ավտոմեքենա եւ լցակայան: Իրավախախտներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ:
2020 թվականին պետական հեղաշրջման տարելիցի կապակցությամբ անկարգություններին մասնակցելու համար բերման էր ենթարկվել ավելի քան 100 մարդ: