|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Աներկբա է, որ բոլոր տեղերում ընտրությունների վերջնական արդյունքները պետք է 100 տոկոս ճշգրտորեն արձանագրվեն, և որևէ այլ տարբերակ չի կարող լինել. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների մասին:
Հարցին, թե նախկին իշխանությունները միշտ Սյունիքից են իրեն «ձայները բերել», այդտեղ օրինաչափություն տեսնո՞ւմ է՝ նա պատասխանեց, որ եթե այդ զուգահեռի մեջ դիտարկեն, ապա առավել ևս ակնհայտ է հեղափոխության հաղթանակը: «Սյունիքում մեր թեկնածուի վարկանիշը գնալով բարձրանում էր, սակայն չհասցրեցինք այն ավարտին հասցնել»,- ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ երեկ կայացած ՏԻՄ ընտրություններում 3 քաղաքում հաղթել են ՔՊ-ական թեկնածուները, մեկում՝ անկուսակցական: