Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2019 թ․ նոյեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք. Yerkir.am-ին հայտնում է «Մեդիա պաշտպանը»:
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 170 հոդված, որոնցից 13-ը եղել է դրական, 7-ը՝ բացասական, 150-ը՝ չեզոք։
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի մասին դրական հոդվածները շարունակում են գերակշռել։
Լրատվականներում քննարկվում են Նաիրա Զոհրաբյանի և «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Ղազարյանի լարված հարաբերությունները։ Թագուհի Ղազարյանը քննադատել է Նաիրա Զոհրաբյանին, նշելով, որ տիկին Զոհրաբյանը երբեմն անում է հայտարարություններ, որ չպետք է անի որպես Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ․ «Տիկին Զոհրաբյանը մարդկանց պիտակավորելու համար գործածում է այլ խոցելի խմբերին բնորոշ հատկություններ։ Օրինակ՝ մարդկանց ասում է հոգեկան հիվանդներ, մինչդեռ ինքը կոչված է պաշտպանել բոլորի շահերը։ Լրագրողն ինձ հարցրեց՝ արդյո՞ք Նաիրա Զոհրաբյանը լավ է պաշտպանում մարդկանց իրավունքները։ Խոսակցության կոնտեքստում լսած կլինեք, որ խմբակցությունը ցանկանում է տիկին Զոհրաբյանին հեռացնել հանձնաժողովի նախագահի պաշտոնից»։
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովից Մարիա Կարապետյանն ու Թագուհի Ղազարյանը Նաիրա Զոհրաբյանի հեռացման հարց են բարձրացնում։ Պատճառը՝ Զոհրաբյանի ֆեյսբուքյան քննադատական գրառումներն են «ՀուԶանք ու Զանգ» աղմկահարույց ներկայացման հետ կապված։ Զոհրաբյանին պաշտպանել է իր կուսակիցը՝ Գևորգ Պետրոսյանը։
«Քայլո՞ղ, թե՞ թռչող պատգամավորներ» խորագրով հոդված է լույս տեսել, որտեղ նշվել են գործուղումների առավել շատ մեկնած պատգամավորների անունները, որոնց մեջ է նաև Նաիրա Զոհրաբյանը։
Տիկին Զոհրաբյանը քննարկումների արդյունքում պարզել է, որ իր կողմից մշակվող օրինագծերից մեկի բովանդակությամբ օրինագիծ է նախատեսում ներկայացնել նաև արդարադատության նախարարությունը։ Նա մի կողմ դնելով իր օրինագիծը՝ միացել է մյուս օրինագծի նախապատրաստական աշխատանքներին` նշելով որ իր համար գաղափարն է կարևոր։