Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2019 թ․ սեպտեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի (Naira Zohrabyan) անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 118 հոդված, որոնցից 9-ը եղել է դրական, 4-ը՝ բացասական, 105-ը՝ չեզոք։
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի մասին նախորդ տասնօրյակներում բացասական հոդվածները գերազանցում էին դրականներին։ Այս տասնօրյակում պատկերը փոխվել է։ Տիկին Զոհրաբյանի մասին որպես դրական հոդված դիտարկվել է կենդանիների պաշտպանությանն ուղղված օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունումը։ Բացի այդ, տիկին Զոհրաբյանը շարունակում է իր հասարաքաղաքական ակտիվությունը։
Բացասական հոդվածները կապված են նույն օրենքի հետ։ Հարցադրումներ են հնչել վանդակներում պահվող կենդանիների մասին։ Մասնավորապես, արդյոք օրենքը վերաբերվելու է նաև զվարճանքի վայրերում կենդանիների վանդակներում լինելուն։ Զոհրաբյանը պարզաբանել է, եթե դաժան վերաբերմունք չլինի, ապա միայն պահելը խնդիր չէ։ Իմ քայլից Քրիստինե Պողոսյանը հույս է հայտնել, որ տիկին Զոհրաբյանը հետամուտ կլինի, որ օրենքում լրացումներ լինեն, որպեսզի սեփական, անձնական տարածքներում վանդակների մեջ առյուծներ և արջեր չպահվեն։